Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցի ենք այսօր Գեղարքունիքի մարզի գյուղերում:
Նպատակը կրկին արձանագրելն է ադրբեջանական հանցավոր արարքները, որոնք նրանք թույլ են տալիս մեր երկրի ու սահմանային գյուղերի բնակիչների նկատմամբ:
Այցի արդյունքները, ինչպես միշտ, կվերլուծվեն ու զեկույցներով կուղարկվեն միջազգային ատյաններ, կհրապարակվեն` այլ գործընկերների կողմից օգտագործման նկատառումով:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ