Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր երկրներում հաճախ կարող ես հայտնվել շահերի բախման կիզակետում․ Գրիգոր Մինասյան

Դեկտեմբեր 29,2022 15:30

Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը շահերի բախում չի տեսնում այն բանում, որ իր նախարար նշանակվելու օրը քրեական հետապնդում է սկսվել իր հոր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգոր Մինասյանը նշեց, որ անգամ պրոֆեսիոնալ աշխատողը կարող է հայտնվել նման իրավիճակում։

«Քանի որ թեման շատ է արծարծվում՝ նշեմ, որ որպես փաստաբան 10 տարի աշխատել եմ, և փոքր երկրներում. դու կարող ես որևէ ձևով հայտնվել շահերի բախման կիզակետում։ Հենց պրոֆեսիոնալ աշխատողն անընդհատ կարող է հայտնվել նման իրավիճակում, բայց պետք է այնպես անել, որպեսզի որևէ կերպ չհայտնվես դրանում։ Սա նշանակում է, որ պետք է գործես օրենքի շրջանակում ու քեզ վերապահված լիազորություններից երբեք դուրս չգաս»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով, այս գործի շրջանակներում Արդարադատության նախարարությունը քրեական վարույթների հետ կապված որևէ լիազորություն չունի։

«Ես աշխատում եմ որպես արդարադատության նախարար, աշխատել եմ նաև որպես փոխնախարար` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։ Զգացմունքներն ու էմոցիաներն էլ որևէ կերպ չպետք է մարդուն խանգարեն, երբ դու իրականացնում ես քո աշխատանքը։ Կապ չունի` բժի՞շկ ես, իրավաբա՞ն ես, թե՞ լրագրող»,– նշեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի դեկտեմբերի 23-ին հաղորդմամբ, նոր քրեական հետապնդում է հարուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի նախկին տնօրենի և այլ անձանց նկատմամբ․ պատճառված վնասից 50 մլն դրամ վերականգնվել է:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031