Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Արցախին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի

Դեկտեմբեր 29,2022 13:22

Հայաստանն Արցախին 4  միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի, այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործողություններին և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությանը:

«Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է: Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պիտի դառնա: Գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պիտի մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին», – նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութով

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031