Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախանալը կամ տխրելն ամեն մեկի գործն է

Դեկտեմբեր 29,2022 10:00

Երեւանի փողոցներում ցերեկային (ոչ «պիկ») ժամերին խցանումներ են. մարդիկ դուրս են եկել ամանորյա առեւտրի: Սուպերմարկետներում աշխուժություն է տիրում. 2021, 2022 եւ 2023 թվականների նախաամանորյա այս վիճակը ոչնչով չի տարբերվում նախորդ տարիների վիճակից, երբ չկար պարտություն եւ ազգային նսեմացում: Այսօր առավել եւս այս աժիոտաժն ինձ տարօրինակ է թվում: Մեր 120 հազար հայրենակիցները շրջափակման մեջ են գտնվում, կտրված են արտաքին աշխարհից, սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի սուր անհրաժեշտություն ունեն: Իսկ Երեւանում «կորպորատիվ» երեկույթների թեժ շրջան է՝ տոնական լույսեր, խնջույքներ, պարեր, դեկոլտեներով կանայք եւ այլն:

Դուք կհարցնեք, թե որտեղի՞ց ես այդ ամենը գիտեմ: Դե, իհարկե, համացանցից՝ ֆեյսբուքի ժապավենի ամեն երկրորդ նկարը կամ տեսանյութը այդ քեֆ-ուրախություններից է: Մարդիկ ուրախանում են եւ ցանկանում են կիսվել իրենց ուրախությամբ՝ դա այլ հանգամանքներում միանգամայն բնական ցանկություն կլիներ:

Իհարկե, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ մի՛ պարեք, մի՛ երգեք, Նոր տարի մի՛ նշեք, կամ՝ ծա՛փ  տվեք, արա: Միայն տոտալիտար երկրներում է պետությունը որոշում, թե երբ է պետք տխրել կամ ուրախանալ: Մնացած բոլոր քաղաքական ռեժիմների ժամանակ դա ամեն մի անհատի անձնական գործն է: Եթե անհատը, ընտանիքը կամ աշխատանքային կոլեկտիվը գտնում է, որ տոնելու, ուրախանալու առիթ ունի, ոչ ոք նրանց չի կարող դա արգելել:

Միակ բանը, որը ես կարող եմ խնդրել՝ միանալով իմ երիտասարդ գործընկերոջը, Արման Ղարիբյանին՝ ցուցաբերել նրբանկատություն եւ չհանրայնացնել այդ քեֆերի, այդ ճոխ սեղանների լուսանկարներն ու տեսագրությունները: Խնդրել, ոչ թե պահանջել կամ դատել:

…Անձամբ ինձ համար տոնը վաղուց արդեն Սուրբ Ծնունդն է: Աստված տա, մինչեւ այդ օրը մեր քույրերի եւ եղբայրների առջեւ մի դուռ կբացվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «…Անձամբ ինձ համար տոնը վաղուց արդեն Սուրբ Ծնունդն է: Աստված տա, մինչեւ այդ օրը մեր քույրերի եւ եղբայրների առջեւ մի դուռ կբացվի:»
    «На Бога надейся, а сам не плошай”:
    Ամբողջ Եվրոպան, Ամերիկան, Աֆրիկան և Ավստրալիան արդեն նշել են Հիսուս Նազովրեցիի- Հրեաների թագավորի «Սուրբ Ծնունդը»: Դեկտեմբերի 22-ին արևը կանգ է առնում, դեկտեմբերի 23-ին մութ է, դեկտեմբերի 24-ին ծնվում է Արևը։ Բոլոր կրոններում տեղական Աստվածները ծնվում են դեկտեմբերի 24-ին:
    Ինչո՞ւ թողեցին Արարչի հավատքը և գնացին կրոն ստեղծողների կամ նրանց լրտեսների հետևից:
    Որովհետև ավելի լավ է ունենալ մեկ Մարկուս Վոլֆ, քան մեկ միլիոն Սերժ Սարգսյաններ ։
    Ավելի լավ է ունենալ մեկ Մարիուս Յուզբաշյան, քան տասը միլիոն Անդրանիկ Քոչարյաններ:
    Ավելի լավ է ունենալ մեկ Ռազմիկ Վասիլյան, քան քսան միլիոն Վազգեն Սարգսյաններ.
    Ավելի լավ է ունենալ մեկ Անտոն Քոչինյան, քան երեսուն միլիոն ԼՏՊ-ներ։
    Ավելի լավ է մեկ առնետ պահել վանդակում, քան լևոնական Հայաստանի բոլոր պաշտոնյաներին:
    Կերեք խոզի բուդ, զվարճացեք, խմեք Փաշինյանի և նրա կնոջ կենացը ու աղ ու հացով դիմավորեք թուրքերին։
    «Ոչխարները կերան մարդկանց»
    Թոմաս Մոր (Ուտոպիա) 16-րդ դար
    Այս մեկնաբանությունը կարող եք նույնպես չտպել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031