«Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում, իսկ վաղը հանդես կգամ հայտարարությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը, որին, ըստ Քննչական կոմիտեի, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Թամրազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել «Բացակայելու արգելքը» եւ «Պաշտոնավարման կասեցումը»։
Ըստ նույն աղբյուրի՝ Թամրազյանը հայհոյանք է հնչեցրել ԿԳՄՍ նախարար նախարար Վահրամ Դումանյանի հասցեին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
բոլորս էլ ուղիղ եթերում էլ հետո ձայնագրություններում լսել ենք հայհոյանքները սրա