Տավուշի մարզ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Վոլոդյա Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականից համայնքապետ հանդիսանալով, բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակցի կողմից հավաքագրված և իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22469000 ՀՀ դրամ գումարը՝ պաշտոնական դիրքն օգտագործերով յուրացրել է, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Բացի այդ Վոլոդյա Ուզունյանը նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն հանձնված տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկանքներ 2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ ըստ շահառուների անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը և դրանք ուղարկելու միջոցով հանձնել Տավուշի մարզպետարան։ Հավելենք, որ սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը նշանակված է 2023թ․ հունվարի 27-ին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ