Նորվեգացի Մագնուս Կարլսենը Ալմաթիում անցկացված արագ շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունում 13 հնարավորից վաստակելով 10,0 միավոր` նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը Մանուել Պետրոսյանինն ու Զավեն Անդրիասյանինն է, որոնք 8,0-ական միավորով զբաղեցրին, համապատասխանաբար, 25-րդ եւ 40-րդ տեղերը: Հայկ Մարտիրոսյանը 41-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 46-րդը, Սամվել Տեր-Սահակյանը` 59-րդը, Շանթ Սարգսյանը` 66-րդը, Մամիկոն Ղարիբյանը` 70-րդը, Տիգրան Լ. Պետրոսյանը` 90-րդը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 95-րդը, Տիգրան Հարությունյանը` 126-րդը:
Առաջնությանը մասնակցում էր 178 շախմատիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ