Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում ամփոփվել են մարզկենտրոնի և մի շարք գյուղական բնակավայրերի կրթամշակութային հաստատությունների ուսումնական տարվա արդյունքները։
Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հաստատության սաները բազում հաջողություններ են գրանցել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցույթներում։ «Մեր դպրոցում գործում են դաշնամուրային,երգեցողության, փողային, ազգային նվագարանների,հարվածային գործիքների բաժինները։ Այս ընթացքում մեր սաները մասնակցել են բազմաթիվ փառատոների և վերադարձել մրցանակներով։
Ամենանշանակալի հաղթանակներից մեկը Ռոմա Մելիքբեկյանի նվաճած «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» միջազգային փառատոնի գրան-պրի մրցանակն էր։ Դպրոցն այս տարի ունեցել է 38 շրջանավարտ, իսկ ընդունված աշակերտները՝ 108, ինչը բավականին բարձր ցուցանիշ է»,-նշեց Սարգսյանը։ Երաժշտական դպրոցում կազմակերպված ամփոփիչ միջոցառմանը հնչեցին բազմաժանր երաժշտական կատարումներ, իսկ ավարտին հաջողություն գրանցած սաները և ուսուցիչներն արժանացան դրամական պարգևների Իջևանի համայնքապետարանի կողմից։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ