Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղվա Արցախ» կուսակցությունը հանդիպում է պահանջում խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ

Դեկտեմբեր 28,2022 21:03

Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհն արդեն 18-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շրջափակված է պահում: Հայկական երկրորդ հանրապետությունը կանգնել է մարդասիրական աղետի առջեւ, սակայն արցախցի մեր հայրենակիցները անկոտրում են եւ օրեցօր վատթարացող իրավիճակը նրանց ավելի տոկուն ու վճռական է դարձնում:

Օրերս ռուս խաղաղապահները խոստացել էին, որ երկու օրվա ընթացքում կապաշրջափակեն ճանապարհը: Ժամանակը լրացել է, սակայն դրական ոչ մի փոփոխություն չկա: Երեկ ամբողջ գիշեր արցախցիները Ստեփանակերտի օդանավակայանում, որտեղ տեղակայված է խաղաղապահների գրասենյակը,  հանդիպման ակնկալիքով սպասել են խաղաղապահ ուժերի ղեկավար գեներալ Վոլկովին, բայց հանդիպում այդպես էլ չի կայացել:

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը այսօր ուղիղ եթերով արցախցիներին կոչ է արել` հավաքվել Ստեփանակերտի օդանավակայանում եւ կառավարության շենքի առջեւ, որպեսզի անպայման հանդիպեն Վոլկովին, լսեն ռուս խաղաղապահների պասիվության մասին վերջինի մեկնաբանությունները եւ ներկայացնեն արցախցիների պահանջները:

Մինչեւ այս պահը տեղեկություն չկա` հանդիպումը կայացե՞լ է, թե՞ ոչ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031