ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հազարից ավելի քաղաքացիներ, այդ թվում շուրջ 300 երեխաներ, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ տուն և միավորվել իրենց ընտանիքներին: Մի մասի դեպքում ծնողներն Արցախում են, երեխաները՝ Հայաստանում, մյուսի դեպքում՝ հակառակը։
Մի շարք դիմումներ եմ ստանում ընտանիքներից, որոնք նշում են, որ Արցախի շրջափակման հետևանքով երեխաները մնացել են ծնողի խնամքից զրկված, միայնակ, որոշ դեպքերում՝ հիվանդ վիճակում:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ ավելի քան 100 գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս: Ծնողների՝ երեխաների մոտ վերադառնալու հարցը հրատապ լուծում է պահանջում:
Կարդացեք նաև