«Ես տեսնում եմ Նիկոլի եւ Ալիեւի աշխարհաքաղաքական խաղը Լաչինի միջանցքի շուրջ՝ ՌԴ-ին ոչ միայն «ռեպուտացիոն», այլ ավելի հեռահար գեոպոլիտիկ հարվածներ հասցնելու համար, եւ դա արվում է մեր հաշվին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ես չեմ զարմանա, որ Ալիեւն այնքան զարգացնի այդ էկոլոգների թեման, որ Գրետա Թունբերգը գա Լաչինի միջանցքում կանգնի։ Այդ աստիճանի մտածված է։ Ադրբեջանը մեզ հետ խաղում է ուժային շախմատ, հաշվարկում է իր քայլերը երկարաժամկետ կտրվածքով։ Ինչո՞ւ է Ադրբեջանը Զանգելանն ու Կուբաթլուն դարձնում կանաչ էներգետիկ գոտի, որպեսզի վաղը քաղաքակիրթ աշխարհին ասեն՝ այ էս մեր կանաչ էներգետիկայի վրա են հարձակվում հայերը, իրենք դա են ուզում հետ բերեն»,-ասաց Աշոտյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը խելացի լիներ, «չերեզներով» կխնդրեր ընդդիմությանը, կասեր՝ մենք էլ կկպնենք, մի հատ մեծ ցույց արեք․«Նման դեպքեր եղել են 90-ականներին՝ Լեւոն-Պարույր Հայրիկյան թեմաներով»։
Անդրադառնալով անկլավների վերադարձի խնդրինё Աշոտյանն ասաց, որ իշխանությունից «չերեզներով» իրենց ասել են՝ անկլավների հարց չկա, մի բարձրացրեք այդ խնդիրը․ «Երեկ չէ առաջին օրը պարզվեց, որ լավ էլ կա»։ Նա ասաց, որ էկոնոմիկայի նախարարն էլ հարցազրույց էր տվել արտերկրի լրատվամիջոցին, որտեղ հայտնվել է քարտեզ՝ այդ անկլավներով, իսկ իշխանությունից չեն էլ զանգել լրատվամիջոցին ու ասել՝ հանեք քարտեզը․ «Սրանից երկու օր հետո Ադրբեջանի արտգործնախարարը խոսում է ութ գյուղերի մասին՝ չորսը՝ անկլավային, չորսը՝ ոչ անկլավային։ Բա մեզ Էդմոն Մարուքյանը համոզում էր, որ Բերձորի այս ճամփեն, որ Լաչինը հանձնել ենք, ափալ-թափալ տվեցիքն, որ Սյունիքով միջանցք չտանք»։
Աշոտյանի դիտարկմամբ՝ այս իշխանություններն ամեն ինչ տալիս են, ու արդարանում Սյունիքով միջանցք չտալով,չնայած, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Սյունիքի տարածքով միջանցքի մասին խոսք չկա։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ