Արագ շախմատի աշխարհի կանանց չեմպիոնի կոչումը Ալմաթիում նվաճեց Տան Չժունյին (Չինաստան), որը թայ-բրեքում 1,5:0,5 հաշվով հաղթեց ղազախստանցի Դինարա Սադուակասովային:
Հայաստանի չորս ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 7,0 միավորով հանգրվանեց ամփոփիչ մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում: Մեր մյուս մասնակիցներն ունեն այսպիսի արդյունքներ. 37. Լիլիթ Մկրտչյան` 6,0, 48. Մարիամ Մկրտչյան` 5,5, 59. Սուսաննա Գաբոյան` 5,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ