«Ես այսօր այստեղ եկել եմ իմ տղայիս նկարով եւ հուսով էի, որ շատ ծնողներ կգան: Այս տղաները հանուն հայրենիքի են զոհվել, իսկ հայրենիքը յուրաքանչյուր թիզ հողն է նաեւ: Շատերն ասում էին՝ հանուն ոչնչի են զոհվել, ես հայտարարում եմ, որ հանուն հայրենիքի են զոհվել եւ գիտակցաբար: Մենք հայրենիք ունենք ու այդ հայրենիքը պետք է պահենք»,- այսօր, ՀՅԴ ՀԵՄ-ի կազմակերպած երթի ժամանակ, ՀՀ կառավարության շենքի մոտ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրը: Նա կոչ արեց հայերին՝ այսօր Արցախի համար պայքարել ու չհուսահատվել, քանի որ եթե այսօր չպայքարենք Արցախի համար, վաղը Կապանը, Մեղրին, անգամ Երեւանը չենք ունենալու:
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստանի ազգային ուժերը պատրաստ են պաշտպանել ՀՀ պետությունն ու պետականությունը, Հայաստանի ազգային ուժերը պատրաստ են Արցախը շրջափակումից հանելու ձեւերը գտնել»,- իր ելույթում հայտարարեց ՀՅԴ-ական երիտասարդը՝ իշխանությանն առաջարկելով՝ հեռանալ, հայ ժողովրդին էլ զգուշացնելով՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության՝ կորցնելու ենք նաեւ Հայաստանը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը «միջազգային մակարդակի խեղճեր» են, քանի որ հրապարակային հայտարարում են, թե գումար ունեն, բայց ոչ ոք իրենց զենք չի վաճառում: Ու քանի որ այս իրավիճակում, նրանք հրաժարական չեն տալիս, ՀՅԴ-ական երիտասարդի կարծիքով, նրանք ոչ թե խեղճ են, այլ դավաճան եւ գործում են միտումնավոր:
«Մեղավորության սլաքները» կառավարության շենքի մոտ թողնելով՝ ՀՅԴ-ական երիտասարդները ցույցն ավարտեցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ