ՀՀԿ երիտասարդական թեւի երկու ակտիվիստների իրավապահները հետապնդում են։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ Միքայել Գրիգորյանին ու Վլադիմիր Մանուկյանին մեղադրում են ապօրինի զենք պահելու համար։
Աշոտյանի պատմելով․ «Երեկ գիշերը Վալդիմիր Մանուկյանին բիրտ, լկտի ձեւով դիմակավորված երկու մետրանոց «վերզիլաները», որոնց տեղը Լաչինի միջանցքը բացելն է, եթե էդքան տղա են, ոչ թե Երեւանի կենտրոնում 18 տարեկան ուսանողին առեւանգելը, զբաղված են եղել «հերոսական օպերացիայով։ Իսկ Միքայելին այս քանի օրը օպերատիվ համարներով հետեւել են, հալածանքների են ենթարկում այն բանի համար, որ հանդգնել են հայտնվել միեւնույն վայրում Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր հետ»։
Աշոտյանի խոսքով՝ այս էժան գործելաոճը հերթական անգամ ցույց է տալիս, որ բացի այն, որ անընդհատ կորուստների մեջ է, նաեւ Հայաստանը մի ընտանիքի ձեռքերում է, որը այլեւս կորցրել է իրականության հետ առերեսվելու բոլոր հնարավոր աղերսները։
Նա Փաշինյանին կոչ արեց իր երեխաներին չներքաշել քաղաքականության մեջ․ «Ուրիշների էրեխեքին չեք սիրում, թողում եք գերի, սարքած պատերազմների եք տանում, զոհաբերում եք, դրա պատասխանը կտաք, բայց գոնե ձեր էրեխեքին սիրեք, ձեր էրեխեքին հեռու պահեք քաղաքականությունից»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ