Մեր պետությունը ևս շատ քայլեր է իրականացնում, որոնք սահմանափակում են իրավունքները: Տեղեկատվության ազատության սահմանափակումներ են հանդիպում՝ օրենսդրական մակարդակով, գաղտնագրումների և պրակտիկայում էլ բազմաթիվ տեղերում տեղեկատվության ազատությունը չի ապահովվում: Հենց հիմա շրջանառության մեջ է դրվում ռազմական դրության պայմաններում ինտերնետի, ֆեյսբուքի, կայքի հասանելիության հարցը, ինչը ևս մի քայլ է դեպի այդ իրավունքների սահմանափակում:
Այսօր Հայաստանն արտաքին լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և այս ոլորտում առաջնահերթությունները շատ են, ի լրումն՝ զինվորական ծառայության կարգի ապահովման և վերանայման, թերևս շատ ավելի կարևոր է քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների ռազմավարության վերանայումն ու ապահովումը՝ ամբողջ բնակչության համար: Այս մասին այսօր ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը` «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Մարդու իրավունքները Հայաստանում 2022-ին․ ի՞նչ են արձանագրել իրավապաշտպանները» թեմայով քննարկման ընթացքում։
Նրա խոսքով, իհարկե Հայաստանն այսօր ռեֆորմացիոն շրջանում է գտնվում, տարբեր ռազմավարություններ են մշակվում, բայց հարց է առաջանում, թե դրանք ինչպես են իրականացվում՝ շատ դեպքերում դրանք իմիտացիաներ են:
«Քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ներգրավվածությունն այդ բարեփոխումների մշակմանը, իրականացմանը գնալով սահմանափակվում է: Այո, մենք ունենում ենք հարթակներ, խորհուրդներում, աշխատանքային խմբերում և այլ օղակներում ներգրավվածություն, բայց որքանով են մեր առաջարկությունները, մեր կարծիքները, մեր մտահոգությունները և մեր դիտարկումները դրվում այդ ռազմավարությունների հիմքում: Սա խնդիր է: (…) Մեր պետությունը ևս շատ քայլեր է իրականացնում, որոնք սահմանափակում են իրավունքները կամ առնվազն դրանց հնարավորությունն են ստեղծում: Տեղեկատվության ազատության սահմանափակումներ են հանդիպում՝ օրենսդրական մակարդակով, գաղտնագրումների, և պրակտիկայում էլ բազմաթիվ տեղերում տեղեկատվության ազատությունը չի ապահովվում : Հենց հիմա շրջանառության մեջ է դրվում ռազմական դրության պայմաններում ինտերնետի, ֆեյսբուքի, կայքի հասանելիության հարցը, ինչը ևս մի քայլ է դեպի այդ իրավունքների սահմանափակում»,-ասաց Արաքս Մելքոնյանը:
Կարդացեք նաև
Քննարկմանը մասնակցում էին նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ