Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախը մեր Ստալինգրադն է. ֆաշիզմի դեմ պայքարում Հայաստանը ցանկանում է իր կողքին տեսնել իր դաշնակցին». Քրիստինե Վարդանյան

Դեկտեմբեր 28,2022 17:08

«Մեզ խաբել չի հաջողվելու, մենք գիտենք իրական մեղավորներն ովքեր են, մենք իրական մեղավորների տեղը գիտենք», «ՀՀ իշխանությունները մեղավորության սլաքներն ուղղում են՝ ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ, Արցախ, ամենուր, բայց մեզ խաբել չի հաջողվելու», «ՀՀ կառավարության շենքում են նստած հիմնական մեղավորներն ու պատասխանատուները», «Մենք խառնելու ենք բոլորի խաղաքարտերը, հավերժական Հայաստան լինելու է», «Նիկոլ՝ դավաճան», «Հիասթափվելու եւ հուսահատվելու իրավունք չունենք», «Չկա առանձին Հայաստանի հարց, Արցախի հար. կա հայկական հարց», «Առանց Արցախ՝ չկա խաղաղություն». այսպիսի պաստառներով, հայտարարություններով եւ մեկնաբանություններով ՀՅԴ ՀԵՄ-ի երթի մասնակիցները հասան ՀՀ կառավարության շենք եւ երթի խորհրդանիշ «պատասխանատվության սլաքները»՝ «Մեղավոր» գրառումով, ուղղեցին դեպի ՀՀ վարչապետի նստավայր:


Արդեն ՀՀ կառավարության շենքի մոտ իրենց ելույթներում ՀՅԴ-ական երիտասարդները հայտարարեցին, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուները երկուսն են՝ թշնամին, որը փորձում է իրականացնել իր մեկդարյա պանթուրքիաստական ծրագիրը եւ ՀՀ գործող իշխանությունները, որոնք ոչ միայն չեն հակազդում թշնամու ծրագրերին, այլ օգնում են նրանց:

«Հայաստանի իշխանությունն է պատասխանատուն՝ Արցախի 120 հազար բնակչության ապրելու իրավունքը իրացնելու եւ բնականոն հուն վերադարձնելու համար»,- հայտարարեց Սեւակ Նազարյանը՝ իրենց հիմնական կոչը հղելով ՀՀ իշխանություններին՝ կամ բանակցեք եւ շտկեք իրավիճակը, կամ՝ հեռացեք, քանզի միակ պատասխանատուն ու մեղավորն եք:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ իր ելույթում ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել են ՀՀ-ն, ՌԴ-ն եւ Ադրբեջանը: Ադրբեջանը հայատյաց պետություն է ու նրանից որեւէ բան սպասելի չէ, հայ ժողովուրդը միայն կարող է դիմագրավել Ադրբեջանին: Փաստաթուղթը ստորագրած երկրորդ պետությունը ՌԴ-ն է, որը նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի եւ ՌԴ ժողովրդին բազմադարյա բարեկամությունն է կապում իրար եւ շատ բնական է այս իրավիճակում եւ այս օրերին ՌԴ-ին ուղղված հայացքները ու որեւէ դավադրություն այստեղ փնտրել պետք չէ. «Արցախն իսկապես մեր Ստալինգրադն է եւ այս ժամանակաշրջանում, երբ ՌԴ-ում պայքար են հայտարարել ֆաշիզմի դեմ, Մոսկվայում լավ պետք է իմանան, որ Հարավային Կովկասում, մեկ դարից ավել, Հայաստանն է, որ պայքարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆաշիստական նկրտումների դեմ: Այդ պայքարում, Հայաստանը ցանկանում է իր կողքին տեսնել իր դաշնակցին»: Նա նաեւ հավելեց, որ Բերձորի՝ կյանքի ճանապարհի ամեն վայրկյան փակ լինելը ոչ միայն Հայաստանի, Արցախի դեմ է, այլ նաեւ ՌԴ-ի ու նպաստում է հակառուսական տրամադրությունների բարձրացմանը, ինչը ՌԴ-ում պետք է իմանան եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն:

Հայաստանի մասով էլ Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Որքան էլ մենք դաշնակիցներ ունենանք, որքան էլ մեր մասին մտածեն՝ աշխարհում միակ պետությունը, որը ստեղծվել է հայերի անվտանգությունն ապահովելու համար, ՀՀ-ն է: Արցախում այսօր շրջափակման մեջ գտնվող մարդիկ ոչ թե ՌԴ, ԱՄՆ, Չինաստանի քաղաքացիներ են, այլ ՀՀ, ուստի, նրանց գերությունից ազատելը ՀՀ իշխանության գործն է»: Նա նաեւ հարց ուղղեց ՀՀ իշխանավորներին՝ ո՞ւմ են պետք ձեր կառավարական ինքնաթիռները, եթե դրանք Արցախից Հայաստան չեն տեղափոխում բուժման կարիք ունեցող մարդկանց, ո՞ւմ են պետք կառավարական առանձնատները, եթե դրանք այսօր չեն հյուրընկալել տուն վերադառնալ չկարողացող արցախցիներին, ո՞ւմ եք պետք դուք, որ ամեն անգամ, այսպիսի ճգնաժամերի դեպքում, թշնամու հետ ձեռք-ձեռքի տված՝ պաշտպանում եք թշնամուն: Հայ ժողովրդին էլ առաջարկեց՝ ձեռքերը լվանալ այն իշխանավորներից, որոնք որոշում են կայացրել՝ իրենց ձեռքերն Արցախից լվանալ:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031