Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարողանում իրար ասել՝ շնորհավոր Նոր տարի, որովհետեւ շրջանցեցինք քաջերի արածը». Խաչիկ Մանուկյան

Դեկտեմբեր 28,2022 15:52

«Սա երախայրիքն է հայերի համար, որ առայժմ Բերձորի ճանապարհն է փակ, հետո կփակվեն Լոռվա ճանապարհները, ապա Գեղարքունիքի… Բոլոր ճանապարհներն են փակվելու, որովհետեւ էրդողանյան իշխանություններն իսկապես կարողանում են այստեղ ճիշտ ծառայել իրենց տերերին», – «Հայելի» ակումբում նշեց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

«Վերջերս համացանցում տեսա, թե ինչպես էր այս երկրում որպես նախագահ հանդես եկողը հիացական խոսում նվաճումներից, առաջընթացներից: Սկզբում զարմացած լսեցի, հետո հիշեցի, որ սրանք հետապնդում են թուրքական շահեր: Որեւէ խոսք չկար, որ մեր հայրենակիցները շրջափակված են, հայ զինվորների մարմինները մնում են սահմանին, Ջերմուկի արվարձաններում, ունենք հավատալով այսօրվա իշխանություններին պայքարի են ելել, սակայն նրանց վերադարձը չեն կարողանում ապահովել…

Մի առիթով ասել եմ, որ մենք նման ենք մոլորակի տարբեր հատվածներում հայտնվող թափառախմբի, եւ այն խոսքերը, որ հնչեցնում են այստեղից կամ այնտեղից, թե՝ դատապարտում ենք, ծաղրի պես են հնչում: Հետո էլ կդատապարտեն, կասեն՝ գիտեք, մենք դատապարտում էինք, բայց հայ ժողովուրդը վերացավ, Հայաստանը վերացավ, այլեւս բան չունենք դատապարտելու: Թուրքերն իրենց ախորժակը բացել էին, բայց մենք ի՞նչ անենք, հայոց իշխանություններն էին մտնում այդ երախը:

Երբեմն, ոմանք ասում են՝ ավելի լավ է թուրքի հետ, քան ռուսի: Բայց ավելի լավ է ինքներս մեզ հետ: Մենք պիտի նայենք Հայաստանի շահերից բխող իրականությանը, ոչ թե լավ է էստեղ կամ լավ է էնտեղ: Ամենալավը Հայկ Նահապետի ժառանգորդ լինելն է, ինքնիշխան հայի, որին շրջանցում ենք:

Շատ տխուր է, որ այս իրականության մեջ ենք հիմա, նայում ենք մեր ծաղրված վիճակին, չենք էլ կարողանում իրար ասել՝ շնորհավոր Նոր տարի, չենք կարողանում, որովհետեւ շրջանցեցինք այն քաջերի, հաղթականների սխրանքը, դրա համար էլ հիմա գնում ենք ամլության ու պարտությանն», – նշեց Խաչիկ Մանուկյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031