«Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անունից լիազորված եմ հայտարարել, որ եթե առաջիկա օրերին Բերձորի միջանցքը չբացվի, ապա մենք կդիմենք մեր ժողովրդին Գյումրիի ռազմաբազան շրջափակելու կոչով»,-Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։
Նա տեղեկացրեց՝ այդ նպատակով Բևեռը խորհրդակցություններ կանցկացնի ՀՀ այն քաղաքական շրջանակների հետ, որոնց՝ Արցախի՝ ռուսների կողմից շրջափակման գնահատականը համընկնում է Բևեռի գնահատականին։ Նա նախազգուշացրեց․ «Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազան կշրջափակենք ճիշտ այնպես, ինչպես շրջափակված է հայոց Արցախը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից