Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդև. Անբարո այս իրավիճակին պետք է վերջ տալ: Ռուսաստանը լքած քաղաքացիներին պետք է զրկել վերադառնալու իրավունքից

Դեկտեմբեր 28,2022 14:05

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում, մասնավորապես, գրել է.

«Նախ. Դավաճանները, որոնք այնքան են ատում իրենց երկիրը, որ նրա պարտությունն ու կործանումն են ցանկանում, պետք է համարվեն hostis publicus, հանրային թշնամիներ՝ անկախ նրանց արարքների իրավական որակավորումներից։ Պետության թշնամիներ. այս բնութագիրը պետք է ամրակցվի նրանց, նույնիսկ եթե այդ անձանց նկատմամբ ոչ ոք վարչական կամ քրեական գործ չի հարուցել։

Երկրորդ. Նման անձանց չպետք է թույլ տալ վերադառնալ Ռուսաստան մինչև իրենց կյանքի վերջը։ Նրանք պետք է ամբողջությամբ զրկվեն մեր երկրում եկամտի աղբյուրներից:

Անբարո այս իրավիճակին, երբ դավաճանները, որոնք իրենց երկրի պարտությունն են ցանկանում, բայց միաժամանակ գումար են վաստակում Ռուսաստանի հաշվին, պետք է վերջ տալ մեկընդմիշտ:

Երրորդ. Նման անձանց տուն վերադարձը կարող է տեղի ունենալ միայն հրապարակային զղջման, իսկ համապատասխան դեպքերում՝ միայն համաներման կամ ներման դեպքում:

Թեեւ լավ կլինի, որ չվերադառնան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031