Դեկտեմբերի 27-ին Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղի է ունեցել ցույց՝ հաջակցության շրջափակման մեջ գտնվող արցախցիների:
Ցույցը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել Ադրբեջանի անօրինական շրջափակման հետևանքով մարդկանց հասցրած վնասների վրա: Ցուցարարները հնչեցրել են տարբեր կարգախոսներ՝ բարձրացնելով Ալիև-Էրդողան կործանարար միության հարցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ադրբեջանամետ կեցվածքը, որոշակի հիվանդություններ ունեցող արցախցիների և այն երեխաների խնդիրը, որոնք մանկական Եվրատեսիլի ավարտից հետո մնացել են Հայաստանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարները՝ Jean Eckian