Քաղաքական շրջանակներում, մանավանդ՝ կուսակցություններում հակված չեն գնալ, այսպես կոչված, կոմպրոմիսի, քանի որ վստահ են եւ տեսել են, որ Ադրբեջանի ախորժակն ուտելիս է բացվում։ ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում՝ գնալ կոմպրոմիսի․ իրենք ճանապարհը փակել են, նոյեմբերի 9-ի եռակողմ ճանապարհը փակել են, հիմա էլ պարտավոր են իրենք վերացնել այդ խախտումը»։ Իսկ եթե չեն բացո՞ւմ։ «Չեն բացում՝ թող չբացեն, ինչքան կարող ենք դիմանալ՝ կդիմանանք»։
Մոսիյանի կարծիքով, քանի դեռ ՀՀ իշխանություններն իրենց պահում են Կանադայի կամ այլ պետությունների իշխանությունների պես, այսպես էլ պետք է լինի․ «Ի վերջո, եռակողմ հայտարարության տակ արցախցիներս չենք ստորագրել, ստորագրել են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը։ Հասկանալի է՝ Ադրբեջանը թշնամի պետություն է, Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն է, իսկ սա նաեւ Ռուսաստանի պատասխանատվության գոտին է, հիմա իրենք պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Չեն անում՝ ի՞նչ կոմպրոմիսի պիտի գնա ղարաբաղյան կողմը, լավ՝ այսօր գնաց, վաղը հնարավոր է էլի ճանապարհ փակեն։ Ամեն օր ի՞նչ կոմպրոմիսի հնարավոր կլինի գնալ»։
Պատասխանելով հարցին՝ Մոսիյանն ասաց․ «Եթե մենակ պետք է թույլ տանք մասնագետների այցը Կաշեն, վտանգավոր չեմ համարում, բայց մենք վստահ չենք, որ դրանով կբավարարվեն։ Երկրորդ․ խախտումը պետք է վերացնեն, նոր նստենք քննարկենք, հակառակ դեպքում պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է»։
Լուսինե Շահվերդյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում