Հայտարարություն
Ի գիտություն ընդունելով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը միութենական պետության կազմի մեջ մտցնելու ճնշումների վերաբերյալ դեկտեմբերի 26-ին գաղտնազերծած տեղեկատվությունը,
Պահպանողական կուսակցությունը գտնում է, որ ՀՀ ինքնիշխանությունը նշված սպառնալիքից պաշտպանելու համար անհրաժեշտ է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և քաղաքական օրակարգ բերել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս բերելու, ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման, լյուստրացիա իրականացնելու և քաղաքական համակարգը ռուսական գործակալներից մաքրելու հարցերը։
ՊԿ-ն նաև պատրաստակամություն է հայտնում համագործակցել հայկական առողջ ուժերի հետ ՀՀ-ում արտահերթ ընտրություններին կազմակերպված մասնակցելու և ընտրողների մեծամասնության քվեն ստանալու համար։
Կարդացեք նաև
ՊԿ քարտուղար, ՊԿ նախագահի ժ/պ Թաթուլ Մկրտչյան
28.12.2022թ.
Երևան