Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է հստակեցում

Դեկտեմբեր 28,2022 10:00

Եվ այսպես, Հայաստանի իշխանության «պաշտպանական տակտիկան» բյուրեղացել է վերջնականապես: Բերձորի միջանցքը փակ է այն պատճառով, որ Ռուսաստանը պահանջ է դրել Հայաստանի առջեւ մտնել միութենական պետության մեջ եւ տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ ահա մեր իշխանությունը հերոսաբար պայքարում է այդ պահանջների դեմ, եւ հենց այդ պատճառով էլ 120 հազար մեր հայրենակիցներ տառապում են: Քանի որ դա, ըստ էության, ասվում է պաշտոնական մակարդակով՝ ԱԽ քարտուղարի եւ ոչ թե իշխանության «արեւմտամետ» քարոզիչների շուրթերով, այդ պնդումից կարելի է անել առնվազն երկու հետեւություն.

1/ Բերձորի միջանցքն իրականում ռուսներն են փակել, եւ ադրբեջանցիների դերն այստեղ երկրորդական է, քանի որ ռուս խաղաղապահները ցանկացած պահի կարող են հեռացնել «ակտիվիստներին»,

2/ Հայաստանը ինչ զիջում էլ անի, «մեղավորը» արցախցիներն են լինելու, քանի որ դա կարվի նրանց փրկելու համար:

Երկրորդ կետի մասին Արցախից մի քանի անգամ պարզաբանում հնչել է՝ այդ թվում նախագահի շուրթերից՝ այնտեղ խնդրում են «իրենց խաթր» չարդարացված զիջումների չգնալ: Առաջին կետն ապացուցելու կարիք ունի՝ շատ հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը ճիշտ տեղեկություն է տալիս, եւ այդ դեպքում իշխանությունը պետք է հանդես գա ռուս խաղաղապահների ուղղված միանշանակ ու հրապարակային կոչով՝ «քանդեք «ակտիվիստների» վրանները եւ մի կողմ շպրտեք այդ «ակտիվիստներին», եւ եթե դրանից հետո դա չարվի, ապա թող խաղաղապահները տան հոդաբաշխ բացատրություն:

Քաղաքական գործիչները՝ Հայաստանում, Ռուսաստանում եւ այլուր, երբեք ճշմարտությունը չեն ասի: Դա նրանցից սպասելի չէ: Բայց սպասելի է, որ նրանք բերեն ինչ-որ քիչ թե շատ արժանահավատ փաստարկներ: Միութենական պետություն մտնելու վերաբերյալ այդպիսի փաստարկներ են պակասում: Ասելով, որ Ռուսաստանը նման պահանջ է դնում մեր երկրի առաջ, ԱԽ քարտուղարը պետք է կոնկրետացնի՝ ով, երբ, ում առաջ: Օրինակ, այսինչ օրը, այսինչ հանդիպման ժամանակ Պուտինը, Լավրովը կամ որեւէ այլ պաշտոնյա Փաշինյանից, Միրզոյանից կամ Արմեն Գրիգորյանից պահանջել է մտնել Միութենական պետության մեջ, եւ Հայաստանի նշված պաշտոնյան պատասխանել է կտրուկ մերժմամբ: Եթե այդքանն ասվի, ես այս հարցում հայաստանյան այդ պաշտոնյայի կողքին կլինեմ: Բայց առանց կոնկրետացման, առանց «ֆակտուրայի» պահանջի մասին պնդումը հնչում է որպես «բլեֆ»:

«Զանգեզուրի միջանցքի» հարցն ավելի բարդ է, որովհետեւ այստեղ շոշափվում են ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, այլեւ մի շարք այլ երկրների շահերը: Բայց այստեղ էլ կոնկրետացում է պետք. եթե ասվում է, որ Ռուսաստանն ուզում է «միջանցք» բացել, որը կլինի իր վերահսկողության տակ, ապա պետք է հստակեցվի՝ որտեղ, ինչ կարգավիճակով, ինչ է նշանակում «վերահսկողություն»: Ի տարբերություն ենթադրելի «միութենական պետության», որտեղ պատասխանը պետք է կտրուկ «ոչ»-ը լինի, «միջանցքի» հարցում, կարծում եմ, բանակցելու տեղ կա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը չի կարող պարզապես «օդի մեջ» խոսել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ասում եք Անվտանգության խորհրդի քարտուղարը չի կարող պարզապես «օդի մեջ» խոսել?????? Եվ դա ասում ենք այս իշխանության կառավարման 5-րդ տարում????? Նախանձեցի ձեր լավատեսությանը պարոն Աբրահամյան:
    Միակ բանը, որ անում է այս իշխանությունը հենց «օդի մեջ» խոսելն է:

  2. Հայ says:

    Հայաստանի տարածքով երբեք ու երբեք ,երբեք ու երբեք,երբեքև երբեք ոչ մի միջանցք չի կարելի տալ։
    Նույնիսկ խոսել այդ միջանցքի մասին չի կարելի խոսել։
    Ոչ մի միջանցք մեր տարածքով։
    Հ.Հ տարածքի վերաբերյալ որևէ զիջում ,դա հանցագործություն է։

  3. Հայ says:

    Պատկերացրեք պապուս 3 սենյականոց բնակարան են ժառանգել,որը նաև 4րդ սենյակը ունի,որը կադաստրով ուրիշին ա պատկանում ,հիմա ես լռիվ դա օգտագործում եմ ,բայց դե տերը թղթով էկել ու հանում ա ինձ էդ սենյակից,կամ էլ ասում ա եթե ուզում ես մի 2 տարի էլ օգտագործես էդ սենյակը, արի քո հյուրասենյակը դե ֆակտո ու դե յուրե տուր ինձ։
    Հո ես գիժ չեմ իմ սեփականությունը տամ իրան ու դիմացը ստանամ 2 տարով ինչ որ սենյակ օգտագործելու հնարավորություն։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ասելով «բանակցել», ամենեւին նկատի չունեմ «տալ ռուսներին»: Բանակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, փախադարձության հիման վրա ապաշրջապակել ճանապարհները՝ պահպանելով, բնականաբար, ինքնիշանությունը ՀՀ տարածքի հանդեպ

      • Հայ says:

        Պարոն Աբրահամյան,Դուք վերլուծում եք Արմեն Գրիգորյանի հարցազրույցը,որում նա հստակ ասեց,որ Ադրբեջանը մեզնից պահանջում է արտատարացքային միջանցք։
        Իսկ այն,որ մենք պատրաստ ենք իրենց տրամադրել մեր վերահսկողությամբ ճանապարհ ,մեր կողմը 100 անգամ ասել է։

  4. Խնդրում եմ վերլուծեք թե ինչից է բխում Ձեր այն կարծիքը, որ “«միջանցքի» հարցում, բանակցելու տեղ կա:” Բերեմ իմ փաստարկները որ բանակցելու տեղ չկա: ա) Ռուսաստանը անշեղորեն սողում է թուլանալու ուղիով: Այս վիճակում նա զիճելու-ծախելու է ինչ ձեռկի տակ պատահի (հայ-ռուսական պատմության օրինակները բախմաթիվ են): Կզիճի նաև միջանցքի վերահսկումը թուրքերին; բ) Ռուսաստանի թուլացմանը հետապնդող գործընթացը թիրախավորել ա Իրանը: Լինելու է մեծածավալ պատերազմ Իրանի դեմ: Այս պատերազմի ընթացքում միջանցքը կծավալվի ու դառնա ամբողջ Սյունիքը; գ) այսօր Բայրամովը նորից հիշեցրեց (“8 անկլավ”) թե ովքեր են ծպտյալ գծագրողները իրադարձությունների: Բանը նրանում է անկլավային (perforation) սխեման կիռարում է Իսրայելը Պաղեստինին կո-ինտեգրման գրագրերում: Շահերի բախման այս եռանկյունին հնարավոր չի չեզոքացնել: Բայց կարելի է պահել “շնչելու” խողովակ ասորացիների ճակատագիրը խուսափելու համար: Այդ փրկող լուծումը Իրանի հետ սահմանն է, առանց ռուսների, … Չպետք է թուլացնել Ռ. Վարդանյանի օգտագործվող “ճանապարհ”-ը: Պետք է մի առ ժամանակ բացառել “միջանցք” բառը նույնիսկ առօրյա խոսակցությունից: Հայ մտավորականության էլիտան պիտի բաժանի այս զենքը` մտավոր դաշտում նույնպես պատերազմ է գնում:
    Անվտանգության խորհրդի քարտուղարը չի կարող պարզապես «օդի մեջ» խոսել: Նայած քարտուղար, նայած ինչ կառավարության: Չմոռանանք Արծրում Հովհաննիսյանին:

  5. Լավատես says:

    Այլասերված աշխարհի համար անհարմար բան կլիներ այլասերված բազմագույնների շքերթների խոչընդոտումը այլասերված կանաչների կողմից, այնպես որ հնարավորություն տանք բազմագույններին, այդ թվում նրանց մեջ ներդրված հատուկ ծառայությունների աշխատակիցներին, թող գնան ճանապարհը բացեն, թե չէ կարեկցանք մարեկցանք աշխարհը գործով չի ճանաչում:

  6. Պարոն Աբրահամյան, ակնհայտ և պարտադիր չի որ Արմեն Գրիգորյանը “ավելի լավ տղա” է քան Արծրուն Հովհաննիսյանը: Կարող է և ստել, եթե “պետք” է: Ինչ վերաբերվում է իր ստելուն բերեմ հետևյալ հղումը` https://168.am/2022/12/29/1815505.html (կարող ենք չհավատալ նաև Զախարովային): Բայց ամեն դեպքում միշտ պիտի գտնվի մի Գավրիլ Պրինսիպ համաշխարհային պատերազմ սկսելու համար: Մի գուցե այս անգամ դա Արմեն Գրիգորյան կլինի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031