Սույն հետազոտավերլուծական աշխատանքները իրականացվել են «Հանրապետություն» կուսակցության պատվերով, համաձայն պայմանագրի, 2022 թվականի նոյեմբրի 15-ից մինչև դեկտեմբերի 15ը ընկած ժամանակահատվածում։ Տվյալների երկրորդական վերլուծությամբ վերհանվել է հիմնական պատկերը, այնուհետ առաջնային որակական տվյալներ են հավաքվել՝ հետազոտության վերջնական նպատակին հասնելու համար։
Քանակական տվյալների աղբյուր է ընդունվել Կովկասյան Բարոմետր (ԿԲ) 2021-2022 թվականին անցկացված հետազոտությունը, հաշվի առնելով ակադեմիական չափանիշներին համապատասխանությունը, անցկացնող կազմակերպության անաչառությունը և տվյալների հավաքագրման գործընթացի վերահսկելիությունը։ Հանրային դաշտում առկա այլ հետազոտական կազմակերպություններ ունեն խիստ արտահայտված ներքին քաղաքական դիրքորոշում կամ զուտ կոմերցիոն ուղղվածություն ինչը խիստ սահմանափակումներ է դնում վերջիններիս հավաքագրված տվյալների օգտագործման վրա։
Համալրող որակական տվյալների հավաքագրումը իրականացվել է խորքային հարցազրույցների միջոցով։ Որպես հիմք ընդունելով քանակական ԿԲ հետազոտությունից վերծանված թիրախավորումը, ընտրվել էր 4 տիպային մոդելի չափանիշներ, որոնցից ստացված տվյալները օգտագործվել են քանակական տվյալների համալրման համար։
Սույն մեթոդաբանությունը ունի մի շարք գիտական սահմանփակումներ և կիրառելի է տենդենցների դուրսբերման համար։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հետազոտության ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր քաղաքական իրադարձությունները խիստ ազդեցություն են թողել հանրության ներկայացուցիչների գնահատականների վրա։
Կարդացեք նաև
Մասնավորապես, Բերձորի միջանցքի առաջին դեպքից հետո, հարցվողների մի մասը նախորդ շաբաթվա իրենց իսկ գնահատականները բացարձակապես մերժող գնահատականներ տվեցին թե ներքին, և թե արտաքին քաղաքականության վերաբերյալ։
«Հանրապետություն կուսակցություն»