Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նկատի ունենալով մամուլով իմ անվան հետ կապված՝ ծայրահեղ անհեթեթ հրապարակումները, ՍՏԻՊՎԱԾ ԵՄ շեղվել «ոչ մասնագիտական թեմաներով հրապարակումներին չարձագանքելու» իմ սկզբունքից։
Ասեմ շատ կարճ ու հստակ․ անձնական (ընտանեկան) դաշտ մտնելու կանոններով երբեք չեմ ապրել, առավել ևս երբ խոսքը վերաբերում է կնոջը։
Ասելիք ունենալու դեպքում խոսում եմ (պատրաստ եմ խոսել) ուղիղ ու անմիջական հասցեատիրոջ հետ։
Կարդացեք նաև
Աննա Փիլոսյանի դեմ վարույթ հարուցելու գործընթացները ուղղակի կամ անուղղակի իմ հետ կապելը պարզապես դուրս է նվազագույն բարոյական մարդու՝ իմ ունեցած ընկալումից։
Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը (անհամաչափ տույժի նշանակումը) խիստ անընդունելի է և, իմ համոզմամբ, պայմանավորված է բացառապես նրա ամուսնու՝ Ռուբեն Մելիքյանի ակտիվ հասարակական և իրավապաշտպան գործունեությամբ։
Վերահաստատում եմ, որ փաստաբան Գայանե Պապոյանը իմ ընկերն է. մշտապես եղել եմ ու կլինեմ ընկերներիս կողքին։
Այս թեման իմ համար ՀԱՆՐԱՅԻՆ տիրույթում այլևս փակ է»։