Ալմաթիում ավարտվեց արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը:
Հայաստանի շախմատիստները նախորդ օրվա համեմատությամբ որոշակի առաջընթաց գրանցեցին:
Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը ութ տուրից հետո 5,5 միավորով եզրափակում է առաջատարների տասնյակը: Նա մեկ միավոր է զիջում առաջատարին: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 4,0-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը 3,5 միավոր:
Տղամարդկանց առաջնությունում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի տասը շախմատիստ, 9 տուրից հետո լավագույն արդյունք ունեն գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը, որոնք իրենց անվան դիմաց գրանցել են 6,0-ական միավոր:
Կարդացեք նաև
Հայկը մրցաշարային աղյուսակում 14-րդն է, Մանուելը` 24-րդը:
Վաղը հայտնի կդառնան արագ շախմատի աշխարհի չեմպիոնի ու մեդալակիրների անունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ