Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսելով ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» մասին` ասաց. «Ռուսական խաղաղապահները խոստացել էին այսօր ապաշրջափակել ճանապարհը, սակայն դա, կարծես, տեղի չի ունեցել: Ադրբեջանը շատ վճռական է տրամադրված եւ ճանապարհը շրջափակված պահողների մեջ քաղաքացիական անձինք չկան:
Այն քանի օրը ինչ-որ կանայք եկան, ղշերին թափ տվեցին, խեղդեցին, մրսեցին, գնացին: Հիմա հերթափոխով ոստիկանության հատուկ ջոկատայինները եւ քաղաքացիական հագուստով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են այնտեղ:
Այսինքն, Բաքվից հերթափոխով նոր խմբեր են բերվում: Բաքուն պատրաստ է Արցախը խեղդել սովով եւ ցրտով: Սակայն արցախցիները նույնպես վճռական են տրամադրված: Իսկ թե ինչ է անում ՀՀ իշխանությունը, բացարձակապես ոչ մի պատկերացում չունեմ, որովհետեւ բացի լոլոներից ոչինչ չտեսա. Միայն գանգատներ արտաքին աշխարհից: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ոչ բանաձեւ ընդունվեց, ոչ մի մեխանիզմ, ոչ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ, որով պարտադրվեր Ադրբեջանին անմիջապես հետ քաշվել այս արկածախնդրությունից: Եվ հաշվի առնելով, թե ով է այդ ամենը նախաձեռնում, ես փաստում եմ իշխանության պարտություն բոլոր ուղղություններով»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ