Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն երբեք որևէ շփում չի ունենա Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Նման հայտարարություն նա արել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում:
«Եթե բարձրաձայնվեն Ղարաբաղի էթնիկ հայերի անունները, որոնք շփման մեջ են մտել Ադրբեջանի հետ, ապա նրանց վրա, հնարավոր է, ճնշում գործադրվի հակառակ կողմից: Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շփումներ եղել են, սակայն նրանց անունները չեն բաձրաձայնվում»,- ասել է նա:- Տեղի բնակչության հետ շփումներ կլինեն նաև հետագայում, և մենք դա բնական ենք համարում»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ