Այսօր արցախցիները «Путин, держи слово», «Мы вам поверили» եւ այլ ցուցապաստառներով երթով շարժվում են դեպի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:
Տեւական ժամանակ օդանավակայանի մուտքի մոտ սպասում էին, մինչ տեղեկություն ստացան, որ Վոլկովի հետ չեն կարողանում կապվել: Արցախցիները տուն ճանապարհեցին կանանց ու երեխաներին, տղամարդկանցով որոշեցին գիշերել այնտեղ, նստացույց անել, մինչեւ գեներալ Վոլկովն իրենց հետ չհանդիպի:
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ հանդիպել են գնդապետի հետ. «Փոխանցեցինք, որ սպասելու ենք այնքան, մինչեւ մեզ ընդունի եւ ընդհանրապես սպասելու ենք այնքան, մինչեւ ճանապարհը բացվի: Հաստատ գիտենք, որ նա գտնվում է Ղարաբաղի տարածքում: Սպասելու ենք այնքան, մինչեւ հարմար պահ գտնի ու մեզ հետ հանդիպի, մեր պահանջները ներկայացնենք»:
Կարդացեք նաև
Արցախցիները հորդորում էին, որ Ասկերանից, այլ վայրերից նույնպես իրենց միանան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ