Հայաստանում ԵՄ նոր առաքելություն ուղարկելու հարցը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում:
«Ադրբեջանն առայժմ չի ստացել որևէ հաշվետվություն, որևէ փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի չսահմանազատված սահմանին ԵՄ ավարտված առաքելության մասին»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ չնայած դրան՝ հերթական առաքելության տեղակայման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
«Ադրբեջանը պետք է տեղեկություն ստանա նոր առաքելության էության, դրա աշխարհագրական ընդգրկվածության մասին, քանի որ առաքելությունը պետք է բոլոր հարցերը համաձայնեցնի Ադրբեջանի հետ: Չնայած նրան, որ այն ուղարկվելու է Հայաստանի տարածք, այդ հարցը վերաբերում է Ադրբեջանի շահերին»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Բայրամովի խոսքով՝ ԵՄ-ում գիտեն Ադրբեջանի բացահայտ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: «Պետք է լինի տեղեկության փոխանակում և համաձայնեցում մեզ հետ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ