Լրահոս
Օրվա լրահոսը

Բայրամովը պնդել է, որ հայկական բոլոր զինված խմբավորումները պետք է դուրս գան Արցախից

Դեկտեմբեր 27,2022 18:05

Հայկական «անօրինական զինված խմբավորումները» պետք է դուրս գան Ղարաբաղից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«Հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է դուրս գան Ադրբեջանի Ղարաբաղ շրջանից: Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ այդ անօրինական զինված խմբավորումները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից: Ադրբեջանի համար անընդունելի է նրանց գտնվելը մեր տարածքում»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում հայ պաշտոնատար անձինք պնդում են, որ դա վերաբերում է Հայաստանի զինված ուժերին: «Բայց նրանք անգամ դա չեն արել: Դա ապացուցող բազմաթիվ ապացույցներ ունենք: Սակայն եռակողմ հայտարարության մեջ խոսքը Ղարաբաղից հայկական զինված խմբավորումները դուրս բերելու մասին է: Բոլոր զինված խմբավորումները պետք է դուրս բերված լինեին խաղաղապահ զորամիավորման տեղակայման պահին»,- ասել է նա:

Բայրամովի խոսքով՝ իրենք մշտապես բարձրացնում են այդ հարցը հանդիպումներում: «Ռուսական կողմի դիրքորոշումն այն է, որ դա եռակողմ հայտարարություն է, և այստեղ կա Հայաստան, որը ստորագրել է այն: Դա Հայաստանի պարտավորությունն է, և Հայաստանը պետք է ապահովի Ղարաբաղից հայկական զինված խմբավորումների դուրս բերումը: Դա իսկապես Հայաստանի պարտավորությունն է, և նա խախտում է այդ պարտավորությունը: Դրան զուգահեռ մշտապես լարվածություն է ստեղծում տարածաշրջանում: Բազմաթիվ դեպքերում Ղարաբաղում լարվածության պատճառը այնտեղ անօրինական զինված խմբավորումների գործունեությունն է»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արցախցի says:

    Բանն այն է, որ անօրինական, այսինքն՝ վարձկաններից կազմված զինված խմբավորումներ որ ունենայինք, հիմա բաքուն դարձրել էին անմարդաբնակ տարածք։ Մեր պրոբլեմը հենց նրա մեջ է, որ չենք գիտակցում միջնորդավորված պատերազմ վարելու կարևորությունը։
    Հենց այսօր ռուսական լրատվական կայքերից մեկում խոսվում էր այն մասին, որ այս տարի Իրաքից 66 ադրբեջանցի տեռորիստի երեխա-կնիկ է վերադարձել ադրբեջան։ Եվ հայկական գոնե մեկ լրատվամիջոց չվերատպեց այս լուրը։ Գոնե վաղը անդրադարձեք թեմային,աղմուկ սարքեք։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031