Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հանրապետության նախագահի հետ հանդիպումների կարևորությունը, որոնք գործադիրի ներկայացուցիչներին և մասնավորապես Արդարադատության նախարարի համար հնարավորություն են ստեղծում նախագահին ներկայացնել իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումները՝ նկատի ունենալով նաև այն, որ Հանրապետության նախագահը Սահմանադրության երաշխավորն է:
Հանդիպման ընթացքում նորանշանակ նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացիկ վիճակն ու նախատեսվող քայլերը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մանրամասները:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել և նպաստել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու հանդիպումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ