Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական ութ գյուղերից (անկլավներից): Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում:
«Սահմանազատմանն գործընթացը, որքան էլ որ բարդ լինի, պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգընթաց: Անհրաժեշտ է առաջ շարժվել քայլ առ քայլ: Այս համատեքստում առկա է ութ գյուղերի հարցը, որտեղ հարյուրամյակներ շարունակ ապրել են ադրբեջանցիներ: Ուստի այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել է Բայրամովը:
Նա նաև կոչ է արել Հայաստանին դադարեցնել «սադրանքները սահմանին»: «Հայաստանը պետք է վերջ տա ցանկացած տեսակի սադրանքներին, որոնք դանդաղեցնում են [սահմանազատման] գործընթացը: Այդպիսի դեպքերն անընդունելի են»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ