Լրահոս
Օրվա լրահոսը

Համատիրության գործառույթները կթվայնացվեն․ Երեւանի քաղաքապետարանը նոր նախագիծ է ներկայացրել կառավարություն

Դեկտեմբեր 27,2022 17:16

Երեւանի քաղաքապետարանը նախագիծ է ներկայացրել կառավարություն, որով նախատեսվում է երեւանցիների վճարումները թվայնացնել։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ նախագիծը դեռ չի հաստատվել, սակայն դրանով նախատեսվում է, որ հաստատվելուց հետո մրցույթ կհայտարարվի եւ համատիրության ամբողջ գործառույթները կտեղափոխվեն առցանց հարթակ․ «Այդպիսով քաղաքացիները կկարողանան հեռախոսով համատիրությունում տեղի ունեցող գործընթացները հետեւել, ժողովների մասնակցել, քվեարկել, ծախսերի ուղղությունները տեսնել»։

Նա ասաց, որ Երեւանում 4700-ից ավելի բազմաբնակարան շենք կա, եւ քաղաքապետարանը չի կարող 4700 քաղաքացիների բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ կառավարում իրականացնել․ «Դա ճիշտ չէ։ Քաղաքացին էլ պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա։ Չի կարող քաղաքացին նստի տանը, ու ասի՝ համատիրությունը չի աշխատում։ Օքեյ, բայց մենք ունենք համատիրություններ՝ նորակառույցների, որոնք այս գործող օրենքով ոնց որ վատ չեն աշխատում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031