Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը
Մասնակցել եմ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, արդյունքում միաձայն ճանաչվել եմ մրցույթի հաղթող:
Շարունակելու եմ աշխատել անհավատալի գունագեղ Թերլեմեզյանում՝ իմ բարդ, դժվարահաճո, իռացիոնալ մտածողությամբ, թունոտ, բայց նուրբ հումորի զգացում ունեցող գործընկերների և անչափ սիրելի, պայծառ ու լուսավոր, ազգային հստակ նկարագիր ունեցող ուսանողներիս թանկ ու հարազատ միջավայրում:
Սիրով ներկայացնում եմ քոլեջի 2017-2022 թվականների առօրյան:
Կարդացեք նաև