Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հերթական անգամ կարեւոր օրինագիծ է դաշտ բերվում առանց նախապես քաղհասարակության հետ քննարկելու:
Կառավարությունը ուզում է ռազմական դրության ժամանակ արտակարգ իրավունքներ։ Ուզում են ինտերնետը փակել, կայքեր բլոկել, մամուլից սարքեր կալանել ու լիքը ուրիշ բան։
Մի քանի նկատառում։
Կարդացեք նաև
1.Հերթական անգամ կարեւոր օրինագիծ է դաշտ բերվում առանց նախապես քաղհասարակության հետ քննարկելու (ես, որ տեղյակ չեմ, որ նման քննարկումներ եղել են)։ Ասում են, e-draft ենք դնում, էդ էլ ձեզ քննարկում։ Բայց դե տենց չի, էլի:
2.Չկա հստակ մարմին, որը զբաղվելու է գրաքննության, արգելափակումներով։ Եթե չկա պատասխանատու, ապա չկա պատասխանատվություն։ Հետո խաղաղ պայմաններում չես էլ գտնի, թե ով է չարաշահումներ արել։
3.Չարաշահումներ հեշտ կլինեն, քանի որ ամեն բան շատ ընդհանուր եւ անորոշ է գրված։ Ով է որոշելու, ինչ սկզբունքով, որ պահին է լինելու արգելափակումը։
Օրինակ, գրված է, որ մամուլը պետք ա բացառապես ռազմահայրենասիրական բովանդակություն տա։ Էդ ո՞րն ա: Աստեղային պատերազմները, Ռոբին Հուդը դրա տակ ընկնում են, թե՞ ցուցադրեցին՝ կփակեն:
Կամ, տպագրիչ սարքերը կարող են կալանավորվել։ Տներով ման են գալու, պրինտերներն առգրավե՞ն:
Ով եւ ոնց է որոշելու, որ կոնկրետ հարթակը պետք ա արգելափակվի։ Որոշման տերն ո՞վ ա: Այստեղ ուզում եմ նշել, որ հենց հիմա ՀՀ տարածքում արգելափակված են ադրբեջանական լրատվականներ։ Դրանց հերն էլ անիծած։ Բայց արգելափակումը արվում է հիմա ապօրինի։ Եվ հասկանալի չէ, թե ով է դա անում։ Եվ ինչ մեխանիզմներ են գործում։