Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոնզե զարդեր, կավե իրեր. բրոնզեդարյան գտածոներ «Բերդ» պատմամշակութային արգելոցում

Դեկտեմբեր 27,2022 16:01

Բրոնզե զարդեր, կավե իրեր։ Վաղնջական Հայաստանի հարուստ մշակույթի մասին վկայող այս գտածոներն արդեն պատկանում են «Բերդ» պատմամշակութային արգելոցին։

Դրանք թանգարանին է նվիրել պառավաքարցի Նորայր Մարյամյանը:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի տարածքից երկրագիտական աշխատանքների ընթացքում պատահաբար հայտնաբերված այս դանակն այնքան լավ է պահպանվել, որ նկատելի է անգամ դրա փայտը։

Հայկական լեռնաշխարհի՝ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի մշակույթի ամենաբնորոշ տարրը խեցեղենն է՝ ինքնատիպ ձևերով և հարուստ զարդանախշերով։ Կավից պատրաստվել են տնտեսական և պաշտամունքային իրեր։

Ամանեղենը պատրաստվել է ձեռքով և լավ թրծվել հատուկ հնոցներում։ Սովորաբար զարդարվել է կավամանի միայն մեկ կողմը։

Բրոնզեդարյան այս հավաքածուն առաջիկայում կուսումնասիրվի, այնուհետև կհամալրի թանգարանի հնագիտական ֆոնդի հավաքածուն:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031