Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ժամը՝ 07։00-07։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։
Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180 կգ «սիգ» տեսակի ձուկ։
Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել են «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Կարդացեք նաև
Հանրապետության ողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին