Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է ռելեվանտ կրկին վերադառնալ նախագահի լիազորությունների ընդլայնմանը. Ջուլհակյան

Դեկտեմբեր 27,2022 15:28

Եթե չեմ սխալվում, նախորդ նիստերի ժամանակ մենք քննարկել ենք նախագահի լիազորությունների ընդլայնման հարցը և դրանից հետո բավականին քվեարկություններ են եղել, կայացվել են որոշումներ, համաձայն որոնց՝ նախագահի լիազորությունների ընդլայնումը մերժվել է: Հիմա որքանո՞վ է ռելեվանտ կրկին վերադառնալ նախագահի լիազորությունների ընդլայնմանը՝ որպես փոխզսպող և հակակշռող դեր: Այս մասին այսօր հարցրեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին, երբ քննարկվում էր հանրապետության նախագահի առնչվող սահմանադրական լուծումների հարցը:

Նիստը վարող ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը, որը մինչ այդ համբերատար համաձայնում էր հարցի վերաբերյալ առաջին ձայնի նախապատվությունը Արթուր Սաքունցի՞ն, թե՞ նիստից ուշացած Դանիել Իոաննեսյանին տալ, ասաց. «Նախ քննարկեցինք նախագահի ինստիտուտին վերաբերող հարցադրումները, բայց խորհուրդը կայացրել է որոշում, որ խորհրդի անդամները, բացի հանձնաժողովին տրված հանձնարարականներից, նաև հնարավորություն ունեն իրենք իրենց դիտարկումներն անեն և զեկույցով հանդես գան և իրենց ցանկությամբ համապատասխան հարցադրումները նույնպես դրվեն քվեարկության: Եվ քանի որ պարոն Իոաննեսյանը և պարոն Սաքունցը կողմ էին նախագահի լիազորությունների չավելացմանը, ըստ այդմ՝ այս հարցադրումները, որոնք ավելացել են նրանց կողմից, ըստ էության նախորդ քննարկման տրամաբանական շարունակությունն են, և քանի որ խորհուրդը քննարկել էր, որ այդ բոլոր հարցերը, որ ներկայացրել էր հանձնաժողովի անդամ պարոն Հակոբյանը՝ դրվեն քվեարկության, մենք այսպես ասած, մաքրելով նախորդ բոլոր հարցադրումները՝ այսօր թողեցինք շատ կարճ մի հատված, որը կրկին վերաբերում է նախագահի ինստիտուտին, բայց տրամաբանական շղթայի շարունակությունն է: Ես այստեղ որևէ անտրամաբանական հարց կամ շեղում չեմ տեսնում»:

Այս խոսքից անմիջապես հետո Գրիգոր Մինասյանը խոսքը փոխանցեց Արթուր Սաքունցին, նա էլ իր հերթին՝ Դանիել Իոաննեսյանին:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031