Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. Կալանավորին չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է

Դեկտեմբեր 27,2022 15:00

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր, ժամեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ հիմնարկի 46-ամյա մի կալանավորի ինքնազգացությունը վատացել է։ Հիվանդանոց տեղափոխվելուց և հետազոտվելուց կարճ ժամանակ անց, կալանավորը վերադարձվել է բանտ և ․․․ բանտում մահացել։

Պատկերացնո՞ւմ եք։ Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։

Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։

Ցավակցում եմ մահացածի հարազատներին և հուսով եմ, որ պատշաճ քննությունը կբացառի հետագայում նմանատիպ դեպքերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031