Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Երեկ մենք Ձեզ հետ սկսեցինք, և հաջողվեց երեքով խոսել. իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը:
Իր հերթին Փաշինյանն ասել է, որ արդեն մոտ 20 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է:
«Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է,- ասել է նա:- Ցանկանում եմ նշել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների և ուղևորների անխոչընդոտ տեղաշարժը:
Կարդացեք նաև
Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ: Իհարկե, կցանկանայի այս իրավիճակը քննարկել, թե ինչ տարբերակներ կան»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ