Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համբարձում Մաթևոսյանը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը և որոշումը». Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտարարությունը

Դեկտեմբեր 27,2022 14:26

2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնաառաջադրված Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը, որի համաձայն Կարինե Հարությունյանը ընտրվել է ԲՊՀ-ի ռեկտոր։ Քվեարկության արդյունքները միաձայն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ռեկտորի ընտրության համար գումարված հոգաբարձուների խորհրդի նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։ Որպես կանոն հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված որոշումները և արձանագրությունները խորհրդի նախագահը ստորագրել է խորհրդի քարտուղարի կողմից պատրաստելուց հետո մեկ-երկու օրվա ընթացքում։ Նման գործելաոճը կիրառվել է նախկինում հոգաբարձուների խորհրդի բոլոր նախագահների կողմից։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված արձանագրությունը և որոշումը նիստի անցկացումից հետո առաջին աշխատանքային օրը, ընդունված գործելաոճի համաձայն, փոխանցվել է Համբարձում Մաթևոսյանի օգնականին՝ ստորագրման ներկայացնելու համար։ Սակայն Համբարձում Մաթևոսյանը անհասկանալի ու անհայտ պատճառով հրաժարվում է ստորագրել արձանագրությունը և որոշումը։ ԲՊՀ-ն արձանագրությունը և որոշումը նաև փոստային կապի միջոցով առաքել է Համբարձում Մաթևոսյանին և մինչ օրս, կրկին պատասխան չի ստացվել։

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ԲՊՀ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ԲՊՀ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու համար։ Գրությանը կցվել են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա անդամների ցանկը, նիստի արձանագրությունը խորհրդի քարտուղարի ստորագրությամբ, ինչպես նաև խորհրդի նիստի տեսաձայնագրությունը։

Ամփոփելով՝ հանգում ենք այն եզրակացության, որ վերոգրյալի բուն նպատակը ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման անհարկի ձգձգումն է, քանի որ 2023 թվականի հունվարի 11-ին լրանում է ռեկտորի պաշտոնավարման ժամկետը։

Կոչ ենք անում պատասխանատուներին՝ հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները, քանի որ հակառակ պարագայում կարող է առաջանալ ԲՊՀ-ի կառավարման ճգնաժամ, որից կտուժեն հազարավոր ուսանողներ ու աշխատակիցներ։

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031