Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Հարց. Ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին, արդյոք ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվել են:
Պատասխան. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է: