Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, մենք ման ենք գալիս՝ ովքե՞ր են մեղավոր». Գեւորգ Գեւորգյան

Դեկտեմբեր 27,2022 13:59

«Բոլոր կառույցներում ունեցանք խնդիր, բոլորս տեսանք՝ մեր պետությունը մեր աչքի առաջ ինչպես է քայքայվում, ոչ մեկս պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա, որպեսզի կարողանանք ինքներս այդ խնդիրը լուծել, այլ ընդհակառակը, փորձում ենք մեղավորներ փնտրել, գտնել մեղավորներ, այդ մեղավորների վրա թողնելով խնդիրը՝ տեսնել, թե ինչ է լինելու: Իսկ մենք ունենք այն, որ 2-3 օր առաջ թշնամի պետության ղեկավարն արդեն խոսում է, որ Սեւանն արդեն տեսնում է անզեն աչքերով ու ասում է, որ պետք է ետ բերեն Երեւանը, որը իր շինծու պետությունից իբրեւ անարդարաբար առանձնացրել են»,- «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր Հայաստանի հանրապետության եւ Արցախի հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերներին՝ ասաց ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը:

Բանախոսին վրդովվեցնում է, որ հայաստանյան հասարակությունն այսօր սնունդով է ամեն ինչ հասկանում ու «այդ լեզվով» բացատրեց, որ եթե մենք այսօր անտեսում ենք Ստեփանակերտում ձեթի համար հերթ կանգնած արցախցու վիճակը, ապա շուտով Երեւանում են ձեթի հերթեր առաջանալու եւ սննդի առկա պաշարները շատ քիչ են բավականացնելու:

«Տղերք, 90-ականներին մենք ենք կռվել, մենք ենք ազատագրել, 90-ականներին մենք տոնեցինք հաղթանակներն ու ունենք արժանապատվություն, բայց այսօր մենք սպասում ենք, որ մեր փոխարեն պետք է ազատագրե՞ն ու մենք նույն արժանապատվությամբ եւ հպարտությամբ ապրե՞նք: Չկա նման բան: Երբ վերցնում են, տալիս են՝ ասում են՝ պահիր ու վիրավորելով, իսկ երբ դու ես վերցնում, արժանապատիվ ես ապրում»,- ասաց նա՝ դիմելով դահլիճում նստած ազատամարտիկներին՝ անհասկանալի որակելով հայաստանյան լռությունը, երբ «մի խումբ վարձկաններ եկել, Բերձորի միջանցքը փակել են»:

«Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, մենք ման ենք գալիս՝ ովքե՞ր են մեղավոր»,- զայրացավ Գեւորգ Գեւորգյանը: Հավելեց, որ մենք ագրեսոր չենք, մենք ոչ ոքի տուն չենք մտել, մենք ուղղակի ուզում ենք մեր տան մեջ խաղաղ ապրել, իսկ դրա համար պետք է նորից պետություն կառուցել. դա պետք է անեն ազգային գիտակցություն ունեցող մարդիկ. «Առաջ փողոցով քայլում էինք, մեր կրծքի շքանշաններն էին զնգզնգում, հիմա՝ մեր ընկերների երեխաների պրոտեզները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031