Shamshyan.com. Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Խորենացի փողոցում բախվել են 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան և 55-ամյա Կարեն Ն.-ի վարած, շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը, որին տեղափոխում էին հիվանդանոց, օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: