Հիշո՞ւմ եք ժամանակին Աննա Հակոբյանին հարցրին, թե ինչու է ամուսնու հետ միջազգային այցերի մեկնում, ասաց՝ ինքնաթիռում ազատ տեղ կա, ես էլ ամուսնուս շատ եմ սիրում: Այսօր հրապարակվեց 11 անձից բաղկացած ցանկը, ովքեր մեկնել են Սանկտ Պետերբուրգ, բացի տիկին Հակոբյանից և փոքրիկ Արփիից: Այս ցանկում հատկապես հետաքրքիր են Անուշ Մելքոնյանը և Էսթեր Սահակյանը: Անուշ Մելքոնյանը վարչապետի կնոջ վարսահարդարն է, որը բավական ակտիվ է ինստագրամում:
Իսկ Էսթեր Սահակյանը Աննա Հակոբյանի անձնական օգնականն է։ Թե ինչ կարիք կա ՀՀ բյուջեի հաշվին անձնական վարսահարդար և օգնական տանել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, դժվար է ասել, բայց հիշում եք ժամանակին ինչ պաթոսով էին խոսում տիկին Ռիտայի վարսահարդարներին դիվանագիտական անձնագրեր տալու ու աշխարհով մեկ հետը ման տալու մասին: Ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր արատավոր բաները սկզբում քննադատում են, հետո սիրով կրկնում, գաղտնիք է մնում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: