Ալմաթիում արագ շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնության մեկնարկային օրը խաղացվել է հինգ տուր:
Գրանցված 178 մասնակիցների մեջ Հայաստանի չորս գրոսմայստերներ` Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը վաստակել են 3,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 19-րդ, 20-րդ, 36-րդ եւ 38-րդ հորիզոնականները:
Այսօր խաղացվելու է եւս հինգ տուր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ