Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաշտվե՞լ, թե՞ չհաշտվել

Դեկտեմբեր 27,2022 10:16

Եթե Արցախում ռուս խաղաղապահները չլինեն, այսօրվա վիճակում հայերին իրենց հողից արտաքսելը Ադրբեջանի համար զուտ տեխնիկական խնդիր կլինի: Հակառակն էլ է ճիշտ՝ եթե Արցախում հայեր չլինեն, ապա ոչ մի խաղաղապահի անհրաժեշտություն չի լինի: Կարծում եմ ցանկացած չնախապաշարված մարդ այդ երկու ճշմարտությունները կընդունի: Իհարկե, կան առանձին երազկոտներ, որոնց թվում է, որ ռուս խաղաղապահներին հնարավոր է փոխարինել ամերիկյան, ֆրանսիական կամ ՆԱՏՕ-ի կոնտինգենտով: Դա ֆանտաստիկա է, բայց եթե այն մարդիկ իսկապես կարծում են, որ դա հնարավոր է, թող առաջարկեն իրենց հավանած իշխանություններին՝ հրավիրել այդ կոնտինգենտը Հայաստան: Թող այդ կոնտինգենտը տեղակայվի Գորիսում, կազմուպատրաստ լինի, եւ հենց որ ռուսները գնան, թող միանգամից զբաղեցնեն նրանց տեղը: Եթե մեկն առանց ժպիտի է մտածում նման հեռանկարի մասին, ես պարզապես նախանձում եմ նրա լավատեսությանը:

Արդյո՞ք ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը գիտակցելը նշանակում է համակրել ներկայիս պուտինյան Ռուսաստանին: Ամենեւին՝ ոչ: Ռուսաստանը քայքայվող, փտող եւ պատմական առումով դատապարտված կայսրություն է, եւ Պուտինի նախաձեռնած հարձակումն Ուկրաինայի վրա մոտեցնում է այդ ավարտը: Ռուսաստանին պետք պահել իր զորքն Արցախում՝ Թուրքիայի հետ առեւտրում խաղաքարտեր ունենալու համար՝ ոչ թե այն պատճառով, որ մեր «դաշնակիցն» է, կամ՝ որ այդ երկրին շատ է հուզում արցախցիների անվտանգությունը: Բայց այստեղ մնալն առայժմ բխում է Ռուսաստանի շահերից:

Ադրբեջանին եւ Թուրքիային, բնականաբար, պետք է, որ խաղաղապահները գնան, եւ Արցախը, որքան հնարավոր է շուտ, հայաթափվի: Արեւմտյան պետությունները, որոնք այժմ Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, նույնպես շահագրգռված են, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանա: Մեր դեմ Արեւմուտքը, բնականաբար, ոչինչ չունի՝ Արցախի հայաթափումը եւ այնուհետեւ՝ նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի կլանումը պարզապես «կողմնակի էֆեկտ է», որը Արեւմուտքի համար թեեւ տհաճ է, բայց՝ վերջին հաշվով, տանելի: Հայաստանի իշխանությունները, ցավոք, նույնպես հաշտվել են Արցախի հայաթափման հեռանկարի հետ՝ հատուկ նման ցանկություն նրանք, իհարկե, չունեն, բայց Արցախի խնդիրն ավելորդ գլխացավանք են համարում: Այստեղից՝ գրեթե պաշտոնական մակարդակով քարոզվող ատելությունը արցախցիների հանդեպ:

Սակայն կան նաեւ չհաշտվողներ՝ առաջին հերթին Արցախում ապրող հերոսական ժողովուրդը, ինչպես նաեւ մենք՝ այն հայերը, որոնք կարծում են, որ Արցախի հայաթափմամբ փակվելու է հայկական պետականության էջը: Հայ ժողովրդի էջն, իհարկե, չի փակվի՝ որպես էթնոս մենք կշարունակենք գոյատեւել: Շատերի համար դա, հավանաբար, բավարար է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Իհարկե, կան առանձին երազկոտներ…»
    Չեմ կարծում, թե նրանք երազկոտ են: Ավելի շուտ հակված եմ մտածելու, որ նրանք.
    ա) ապուշ են ու կարծում են, որ Արցախն է այն գինը, որ պիտի տանք, որպեսզի երկիրը ոտքի կանգնի ու Սերգոները լավ ապրեն. Եվրոպա, դեմոկրատիա, ներդրումներ, քիրվայություն… բյու՜ր պատրանք (կասեր Լեոն)…
    բ) կամազուրկ թուլամորթներ են, որ խիզախություն չունեն իրենք իրենց խոստովանելու իրենց ընտրությունը ու հիմա ամեն ինչ անց են կացնում իրենց մեջ ներարկած ատելության ֆիլտրով. ղարաբաղցի, Քոչարյան, Սերժ, նախկիններ, հիմա էլ՝ Պուտին ու ռուսներ: Կան մտածող մարդիկ, որ հոգու խորքում, ի տարբերություն «ապուշների», հասկանում են թե ինչ է կատարվում, սակայն իրենց մտածմունքների մեջ դրանից առաջ գնալը ձեռնտու չէ, դրա համար արագ ճողոպրում են հետ, մտնում իրենց ատելության պատյանի մեջ: Սրանց վիճակը հատկապես անմխիթար է, ու ենթադրում եմ, երկիրը զանգվածաբար լքողների առաջին շարքերում են լինելու:
    Կերակրատաշտից օգտվողների մասին չեմ ասում: Նրանց հավաքական կերպարը Վիգեն Խաչատրյանն է, ով ո՛չ երազկոտ է, ո՛չ ապուշ, ոչ էլ կամազուրկ. նա բարոյական օրենքներից է զուրկ:

  2. Սահակ Հակոբյան says:

    Սարգիս Զեյթունյանի հետ լիովին համամիտ եմ։ Ավելին՝ համոզված եմ, որ հոդվածագիրն էլ նույն կարծիքին է, պարզապես իրեն թույլ չի տալիս իրերն իրենց անունով կոչել։
    Ինչ վերաբերվում է «փտած» Ռուսաստանին ապա հիմա նրանք ամեն ինչ անում են, որ խուսափեն 2018 թվականի նման Հայաստանի «ժողովրդավար»ւթյան բաստիոն» վերածվելուց ու 2020 թվականի «հաղթանակից» ։

  3. Հայ says:

    Արցախը, հատկապես իր ներկայիս փոքր չափերով, հետաքրքիր չէ ,ոչ Ռուսաստանին,ոչ Թուրքիային ոչ Սդրբեջանին։
    Ամբողջ կռիվը Սյունիքի համար է։

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Ռուսաստանը քայքայվող, փտող եւ պատմական առումով դատապարտված կայսրություն է,”

    Սա հենց այդ «առանձին երազկոտների» տեսակետն է՝ չեղած տեղից իրենց պետություն պարգեւած կայսրության մասին:
    Բայց ինչքան շատ է «փտում» ու «քայքայվում» Ռուսաստանը, այնքան ավելի է մեծանում այդ կայսրության տարածքը… 🙂

    “եւ Պուտինի նախաձեռնած հարձակումն Ուկրաինայի վրա մոտեցնում է այդ ավարտը:”

    Իրականում այդ պատերազմը հրահրել են արեւմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Իսկ Ուկրաինան ընդամենը այդ գլոբալ առճակատման հիմար թատերաբեմն է՝ դատապարտված անիմաստ մարդկային կորուստների, «ցավալի զիջումների» ու անխուսափելի մասնատման: Ուկրաինական խելահեղ ռուսատյացությունը այլ արդյունք ունենալ չի կարող: Զարմանալի չէ, որ Նիկոլին իշխանության բերած ռուսատյաց ուժերը խթանում են ռուսատյացությունը եւ Հայաստանում, բուծում Ուկրաինայի տարատեսակ վկաներ ու ստեղծում թուրքական շահերը սպասարկող բեւեռներ: Ռուսատյացությունը նիկոլիզմի կարեւորագույն բաղադրիչն է՝ իր գավառական շուստրիությամբ ու պարզունակ աճպարարությամբ…

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “Հայաստանի իշխանությունները, ցավոք, նույնպես հաշտվել են Արցախի հայաթափման հեռանկարի հետ՝ հատուկ նման ցանկություն նրանք, իհարկե, չունեն, բայց Արցախի խնդիրն ավելորդ գլխացավանք են համարում:”

    Ակնհայտ փաստերն ու պարզ տրամաբանութունը ասում են, որ մեծարգո պարոն հողատուն այդպիսի հատուկ ցանկություն միշտ է ունեցել եւ այժմ էլ ունի: Նա շատ լավ է հասկանում, որ «գլխացավանքից» ազատվել հնարավոր է միայն ռուսներին այստեղից քշելով, որն էլ հետեւողականորեն իրականացում է՝ իր կիրթ ու կառուցողական յոլդաշի հետ միասին: Բերձորի միջանցքի փակումը հենց այդ համատեղ գործողություններից մեկն է…

  6. Լավատես says:

    Լավ կլինի սխալվեմ, բայց իմ սիրողական վերլուծությամբ, մեր երկիրն ու ժողովուրդը ընդամենը փորձադաշտ են, որտեղ մշակվում են բոլոր այն մարտավարությունները, որոնք հետագայում կիրառվում են ռուս եւ ուկրաինացի երկրների եւ ժողովուրդների վրա, այլ կերպ, սպասենք հյուսիսային անսպասելի պարտություններին, հողատու, դավաճան, ռազմական նախարարը մի օր չի ծառայել բանակում, անմակարդակ կառավարություն եւ նման բաներ: Նաեւ կարելի է կանխատեսել նոր փորձարկումները մեր վրա, որոնք կցանկանային կիրառել հյուսիսների վրա: Միակ բանը, որը կփրկի եւ մեզ եւ հյուսիսների ժողովուրդներին, դա ազգ բանակ դառնալն է եւ թող անվանեն ինչպես ուզում են, մեր երկրի ղեկավարը պետք է լինի զտարյուն հայ իր ընտանիքով ու գերդաստանով, նմանապես, ռուսներն ու ուկրաինացիները պետք է զտարյուն ռուս եւ զտարյուն ուկրաինացի նշանակեն իրենց ղեկավար, որովհետեւ երբ ղեկավարդ հայ է, դու նրա հետ հոգով սրտով կիսում ես նրա հաջողություններն ու նրա հետ հավասար տառապում անհաջողության դեպքում, բայց դուք մի թիմ եք եւ իրար ‘բալետ’ եք անում: Մեր ազգ բանակ դառնալուց է կախված մեր անվտանգությունը առաջիկա արհավիրքներում եւ միաժամանակ կխափանենք հյուսիսի ժողովուրդների իրար թուլացնելու գործընթացը, երբ մեծին մասնատելուց հետո կանցնեն փոքրի մասնատմանը: Բայց սրանց մոտ էլ քաղաքականապես անչափահասները կրիտիկական տոկոս են կազմում, մտքներով չի անցնում միավորվել ու գնալ գրավել ասենք Միջերկրական ծովի հանգստավայրերը, որ իրենց ժողովուրդները միջպատերազմական ժամանակ գնան հանգստանան: Արցախի ժողովուրդը հիմա ունի ամենամեծ շանսը’ օրինակ ծառայի մնացյալ հայությանը, այդ թվում բնական է եւ Սփյուռքին, ամենակուռ ազգ բանակ ստեղծի, հետո տարածի մնացյալ Հայքով:

    • Ջորդանո Գալիլյան says:

      “մեր երկրի ղեկավարը պետք է լինի զտարյուն հայ իր ընտանիքով ու գերդաստանով”

      Շնորհավորում եմ, դուք արդեն գտել եք ձեր իդեալական ղեկավարին: Նիկոլը հենց «զտարյուն» հայ է՝ իր չքնաղ ընտանիքով ու պարգեւավճար խժռող ուսապարկերով: Ոչինչ, որ քաղաքականապես թուրք է, դավաճան ու ազգակործան պատուհաս. կարեւորը, որ «զտարյուն» լինի… 🙂

  7. Ջորդանո Գալիլյան says:

    Այսինքն՝ ստացվում է, որ անաղուհաց «թուրքի շները», ռսախոս Խզմալչուկներն ու թրքամետ ծռերը հատուկ պաշտպանության տա՞կ են այստեղ: Բա ընթերցողը չիմանա՞, թե ովքեր են մեր այդ մեծարգո «առանձին երազկոտները»… 🙂

  8. Ruben says:

    Խաբված հայ ժողովուրդ ու կործանվող հայ ազգ: Խաբվածը ավելի երկար կապրի, հետո ինչպես միշտ՝ կձուլվի։ Կործանվողը՝ կկռվի ու կզոհվի:
    Առաջին ներդիրի եւ հայության կործանման հիմնադիրի ենթակաները կատարեցին իրենց տրված ծրագրի «նվազագույն»-ը:
    Շուշիի ազատագրում, Օմարի լեռնանցք, Ստեփանակերտի օդանավակայան (Խոջալու), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչին, Կուբաթլու, Զանգելան)… ովքե՞ր են մաքրել թուրք-թաթարներից: Կեղծ պատմություններ, հերոսներ, «հայ»-եր:
    Առաջին խաբեբան ու իր թիմը (Քոչարյաններ՝ Անդրանիկ, Ռոբերտ… Սարգսյաններ՝ Արմեն, Տիգրան, Սերժ…) դեռ ստում են ու իշխում իրենց ճտերի (երիտթուրքեր, փաշինյանականներ, ուսապարկեր…) հետ։
    Երբ խոսում եք Ռուսաստանի մասին, մի մոռացեք, որ քաոսի առաջին և հիմնադիր կործանիչի «շնորհիվ», մինչ օրս ՀՀ-ի սահմանները պահպանում են ռուսները։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031