Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետը գնահատեց Իրանի հաւասարակշռուած մօտեցումը ընդհանրապէս Արցախի հարցին նկատմամբ

Դեկտեմբեր 26,2022 23:55

Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 26 Դեկտեմբեր 2022-ին, Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանին փոխանորդը եւ մշակութային կցորդը՝ դոկտ. Ղումէյս Պաքրը այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, ընկերակցութեամբ դեսպանատան բարձրաստիճան պատասխանատուներէն դոկտ. Ալի Քասիրին:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան յարաբերութեան եւ այդ ծիրէն ներս կրօնական երկխօսութեան, որ սկիզբ առած էր շուրջ 25 տարիներ առաջ: Վեհափառ Հայրապետը դիւանագէտին պարզեց Ազրպէյճանի կողմէ Բերձորի միջանցքի փակումով աւելի քան 120,000 հայ բնակչութիւնը դիմագրաւող տագնապը՝ իր այլազան երեսներով, եւ գնահատեց Իրանի հաւասարակշռուած մօտեցումը ընդհանրապէս Արցախի հարցին նկատմամբ:

Դիւանագէտը մօտէն ծանօթ ըլլալով Արցախի հարցին՝ յայտնեց, թէ հակառակ այն իրողութեան, որ Իրանն ու Ազրպէյճանը կրօնակից են, սակայն Իրանը միշտ եղած է ու կը մնայ իրաւունքի ու արդարութեան կողքին:

Յայտնենք, որ Ազգային Ընդհանուր Ժողովի կայացման օրերուն Իրանի երեք թեմերու առաջնորդ սրբազաններն ու պատգամաւորները ճաշի հիւրը եղան Լիբանանի մօտ Իրանի դեսպանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031