Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կատարել եմ գրառում, որով բարձրաձայնել եմ առկա խնդիրը, նմանատիպ գրառումներ կատարել եմ տարբեր դատավորների վերաբերյալ». Գայանե Պապոյան

Դեկտեմբեր 26,2022 23:45

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ի պատասխան լրագրողների բազմաթիվ զանգերի և հաղորդագրությունների, նշեմ, որ դատավոր Փիլոսյան Աննայի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ԱՌԻԹ չի հանդիսացել իմ դիմումը։

Դատավորին կարգապականան պատասխանատվության ենթարկելու համար ես չեմ  դիմել ո՛չ ԱՆ, ո՛չ էլ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, այլ կարգապահական վարույթի հարուցման առիթ է հանդիսացել ԶԼՄ հրապարակումը։

Մասնավորապես ես, օգտվելով իմ ՖԲ հարթակից, գրառում եմ կատարել առ այն, որ դատավոր Փիլոսյանը 2 տարի է չի տրամադրում դատական ակտը, իսկ այդ ընթացքում պատասխանողը հասցրել է սնանկ ճանաչվել։ Նշված գրառումը տարածել է iravaban.net կայքը , որին այդ մասով ես որևէ հարցազրույց չեմ տվել: Կայքը պարզապես տարածել է իմ գրառումը։ Հենց դա էլ հանդիսացել է դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու առիթ։

Ինչ վերաբերվում է ՖԲ-ում գրառում կատարելուն, ապա որևէ մեկի համար նորություն չէ, որ փաստաբանական գործունեության ընթացքում յուրաքանչյուր փաստաբան տարբեր հարթակներով պարբերաբար բարձրաձայնում է դատական համակարգում առկա, դատավորի աշխատելաոճի հետ կապված խնդիրները, հայտնում իր դժգոհությունները:

Ես կատարել եմ գրառում, որով   բարձրաձայնել եմ առկա խնդիրը, ընդ որում՝ նմանատիպ գրառումներ կատարել եմ տարբեր դատավորների վերաբերյալ, ինչը բխում է վստահորդի շահից, որը, թերևս, փաստաբանի համար պետք է լինի առանցքային։

Իսկ ինչ վերաբերվում է կարգապահական տույժի ընտրված տեսակին, ապա գտնում եմ, որ այն խիստ է և համաչափ չէ դատավորի կողմից թույլ տրված խախտման բնույթին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031